Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ (իսպ.՝ Instituto Nacional de Antropología e Historia, INAH), 1939 թվականին ստեղծված մեքսիկական դաշնային կառավարման մարմին, որը զբաղվում է մեքսիական մշակութային ժառանգության նախապատմական, հնագիտական, մարդաբանական, պատմական, հնէաբանական հետազոտությունների պահպանության հարցերով։ Տեղակայված է Marqués del Apartado պալատում։
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտը (INAH) և Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտը զբաղվում են մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների և շենքերի ցուցակագրմամբ և պահպանությամբ[3]։ INAH-ին է վստահված «հնագիտական» (նախապատմական և հնէաբանական) և «պատմական» (16-19-րդ դարերի հետ-նվաճողական շրջան) կառույցների, շրջանների հարցերը, իսկ INBAL-ն (Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտ) զբաղվում է գեղարվեստական հուշարձաններով և շինություններով (հատուկ հանձնաժողովի կողմից գեղագիտական արժեք ներկայացնող)[3]։ Արժեքավոր շինությունները ցուցակագրված են Registro Público de Monumentos y Zonas Arqueológicos e Históricos-ում (Հնաբանական և պատմական հուշարձանների և տարածքների հանրային գրանցում)[3]։